«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մարտի 2004 թվականի N 296-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 790,2 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`
ա) 783,7 հեկտարը, որից` 32,5 հեկտար վարելահող, 468 հեկտար արոտ, 283,2 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.
բ) 2,5 հեկտար վարելահողը` բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 2,25 հեկտարը` բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, 0,25 հեկտարը` հասարակական կառուցապատման համար.
գ) 4 հեկտար արոտը` էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, այդ թվում` 3 հեկտարը` հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության, 1 հեկտարը` աղբավայրի համար:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. մարտի 19
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 11-ի N 296-Ն որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա` պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները
Տարեթիվը
Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)
Պայմանական նշանը
Ընդամենը
այդ թվում
վարե-լահող
բազ-
մամյա տնկարկ-
ներ
խոտ-հարք
արոտ
այլ հողեր
20004 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ
Բնակավայրերի, այդ թվում` հասարակական կառուցապատման Բ 2,5 2,5
Հ 0,25 0,25
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ 4,0 4,0
Ջրային հողեր Ջ
Հատուկ պահպանվող տարածքներ Պ
Հատուկ նշանակության հողեր ՀՆ
Ընդամենը 6,5 2,5 4,0