ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2018 թվականի N 520-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՊՐՈՖՊԱՆԵԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Պրոֆպանել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի մայիսի 18-ից մինչև 2019 թվականի մայիսի 18-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Պրոֆպանել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Կ. Կարապետյան
2018 թ. մայիսի 3
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
մայիսի 3-ի N 520-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՊՐՈՖՊԱՆԵԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Արժեքը
(դրամ)
1. 2931 Այլ օրգանաանօրգանական միացություններ կգ 1000 4000000
2. 3810 Զոդանյութ կգ 600 3000000
3. 3920 Լամինացման թաղանթ EVA կգ 112000 150000000
4. 3920 Լամինացման թաղանթ TPT-BS կգ 60500 150360000
5. 7007 Թրծված ապակի մք 100000 25000000
6. 7616 Ալյումինից պատրաստված այլ արտադրատեսակներ կգ 8100000 326000000
7. 9030 Տեստեր՝ որակի ստուգման համար հատ 1 6000000
8. 9030 Տեստեր՝ չափանիշներ գրանցելու համար հատ 1 5500000
9. 9032 Սարքեր և սարքվածքներ՝ ավտոմատ կարգավորման կամ կառավարման համար հատ 1000 4000000
10. 4802 Պիտակների պատճենահանման գլանաթուղթ կգ 100 1000000
11. 3919 Ժապավեններ ՍV-1 կգ 1500 23000000
Ընդամենը 697860000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան