Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 մայիսի 2018 թվականի N 534-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին կազմակերպված աշխատանքների գնման ընթացակարգի նկատմամբ չկիրառել 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 19-րդ կետով սահմանված՝ համաձայնագրի կնքմանը վերաբերող ժամկետային պահանջը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված՝ գնման ենթակա աշխատանքների ցանկը՝ համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` հնգօրյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործարքների մասով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-206-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հաշվետվությունն ստանալուց հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործարքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Կ. Կարապետյան

2018 թ. մայիսի 4

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

մայիսի 3-ի N 534-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ Գնման առարկայի անվանումը Համաձայնագրերի

գինը ծածկագիրը

1. Թաիրովի միջնակարգ դպրոցի վերանորոգում 125360000 N ՀՀ ԱՄ ԲԸԱՇՁԲ-17/02

2. ՀՀ Արմավիրի մարզի Շենիկի համայնքի մշակույթի տան հիմնանորոգում 18636700 N ՀՀ ԱՄ ԲԸԱՇՁԲ-17/01

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։