ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2018 թվականի N 493-Ն
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՇԱՀԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՅՑԻ ՀԱՅՑԱԳՆԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պետության գույքային շահերի պաշտպանության կամ պետության գույքային շահերին առնչվող հայցի հայցագնի չափը՝ 10 մլն դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Կ. Կարապետյան
2018 թ. ապրիլի 27
Երևան