ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
9 ապրիլի 2018 թ.
ք. Երևան N 9-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՆՇՈՒՄԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Քվեաթերթիկում քվեարկության մասնակցի կողմից կատարվող նշումի համար, որպես միատեսակ ձև, սահմանել «V» նշանը։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյան