ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2018 թվականի N 587-Ա
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՎՐԱ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 16-րդ կետը՝
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանի վրա։
Վարչապետ Ն. Փաշինյան
2018 թվականի մայիսի 29
Երևան