«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2004 թվականի N 343-Ն
«ՀԱՅՇԻՆԱՆՅՈՒԹԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԲԱԶԱ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայշինանյութառ» պետական ձեռնարկության «Գյումրիի առևտրական բազա» դուստր ձեռնարկության լուծարումից հետո մնացած գույքը` որպես գույքի առանձին տարրեր` համաձայն N 1 հավելվածի, իսկ մնացած գույքը` որպես մեկ ամբողջական միավոր` համաձայն N 2 հավելվածի, մասնավորեցնել դասական աճուրդով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.
բ) գնորդի կողմից համապատասխան վճարումները կատարվելուց հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր:
3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. մարտի 20
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 18-ի N 343-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՈՐՊԵՍ ԳՈՒՅՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐՐԵՐ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ` «ՀԱՅՇԻՆԱՆՅՈՒԹԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԲԱԶԱ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԻ
Անվանումը Շահագործման
տարեթիվը Քանակը
(հատ) Վաճառքի
մեկնարկային
գինը (հազ. դրամ)
Շենքեր
Ավտոտնակներ (408.51 քառ. մ) 1989 1 1440,0
Պոմպակայան (102.18 քառ. մ) 1989 1 360,0
Էլ. կարգ. կայան (36.6 քառ. մ) 1989 1 130,0
Ավտոկշեռք (47.18 քառ. մ) 1989 1 166,0
Տրանսպորտային միջոցներ
Ավտոմեքենա «ԶԻԼ-130» 1977 1 75,0
Ավտոմեքենա «ԳԱԶ-53» 1989 1 50,0
Ավտոմեքենա «ԳԱԶ-52/01» 1989 1 40,0
Ավտոմեքենա «ԳԱԶ-52/01» 1989 1 40,0
Կառուցվածքներ
Խանութ-տաղավար 1989 1 835,0
Պահեստ ՍԱ 1 989 1 740,0
Պահեստ ՍԱ 2 1989 1 740,0
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 18-ի N 343-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՈՐՊԵՍ ՄԵԿ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ` «ՀԱՅՇԻՆԱՆՅՈՒԹԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԲԱԶԱ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԻ
Անվանումը Քանակը
(հատ)
Հաշվեկշռային
արժեքը
(հազ. դրամ)
Վաճառքի
մեկնարկային
գինը (հազ. դրամ)
Անավարտ շինարարություն 5 191,0 1 600,0
Հիմնական միջոցներ 2 0,5
Արագամաշ առարկաներ 2,0
Նյութեր 28,0
Ապրանքներ 219,0
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան