Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համատեղ հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 մայիսի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 11818113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

30 մարտի 2018 թվականի N 128-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

27 ապրիլի 2018 թվականի N 60-Ն

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը,

Հրամայում ենք՝

1. Սահմանել, որ հաշվի օպերատոր կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, ներդրումային ընկերությունները և Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորը, որոնք բավարարում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև մասնակիցների ռեեստրը վարողի կանոններով սահմանված պահանջներին:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ ֆինանսների նախարար

Վ. Արամյան ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։