ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 2018 թվականի N 576-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 494-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈԻՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 11-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՍԱՍ ԻՆԴՈԻՍՏՐՅԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 494-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման հավելվածը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ և 4-րդ կետերով.
« 3. 4811 90 000 0 Ջերմազգայուն թուղթ ջերմազգայուն թուղթ,
որի խտությունը՝ 44-80 գ/քառ. մ,
հաստությունը՝ 53-70 միկրոն,
պայծառությունը՝ 65-90 տոկոս,
պատկերի պահպանման ժամկետը՝
3-7 տարի, ջերմազգայունությունը՝
50-750.0, պատկերի կայունությունը՝
70-95 տոկոս կգ 4 000 000 ԵՄ/Կորեա/
Վրաստան/
Չինաստան/
Հնդկաստան/
Ինդոնեզիա/
ԱՄՆ 2 750 000 000
4. 4821 90 100 0 Ինքնասոսնձվող
ջերմազգայուն
թուղթ ինքնասոսնձվող ջերմազգայուն
պիտակի թուղթ՝ չտպագրված, որի արտաքին շերտը ջերմազգայուն է,
շերտերն իրար սոսնձված են կգ 2 000 000 ԵՄ/Կորեա/
Վրաստան/
Չինաստան/
Թուրքիա/
Հնդկաստան/
Ինդոնեզիա/
ԱՄՆ 2 575 500 000
»:
2) որոշման հավելվածում «ԸՆԴԱՄԵՆԸ 750 000 000» պարբերությունը փոխարինել «ԸՆԴԱՄԵՆԸ 6 075 500 000» պարբերությամբ։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. մայիսի 23
Երևան