Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻ ՇԱՐՔ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 432 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

1 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մարտի 2004 թվականի N 393-Ն

ՄԻ ՇԱՐՔ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 432 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Արևաշողի բժշկական ամբուլատորիա», «Արևածագի բժշկական ամբուլատորիա», «Աքորու բժշկական ամբուլատորիա», «Ագարակի բժշկական ամբուլատորիա»,«Գուգարքի բժշկական ամբուլատորիա», «Գյուլագարակի բժշկական ամբուլատորիա», «Գարգառի բժշկական ամբուլատորիա», «Լեջանի բժշկական ամբուլատորիա», «Կուրթանի բժշկական ամբուլատորիա», «Կաթնաղբյուրի բժշկական ամբուլատորիա», «Մեծ Այրումի բժշկական ամբուլատորիա», «Շահումյանի բժշկական ամբուլատորիա», «Ուռուտի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 432 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշմամբ հաստատված ծրագրի «Սպասվելիք իրավիճակ» բաժնի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. մարտի 30

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

մարտի 25-ի N 393-Ն որոշման

Բուժհաստատության անվանումը Տարածքը (քառ. մ) Օպտիմալացման արդյունքում կատարվող փոփոխությունները Անհրաժեշտ ընտանեկան բժշկի գրասենյակը Սպա-

սարկվող բնակչու-

թյունը

1 2 3 4 5

քաղ. Վանաձոր 172700

N 1 պոլիկլինիկա (խառը) 1824.8 թողնել նույն կարգավիճակով 13 ընտանեկան բժշկի գրասենյակ 26080

N 2 պոլիկլինիկա (խառը) 568.4 Համաձայն ՀՀ կառավարության 2001 թ. մայիսի 16-ի N 432 որոշման` տեղափոխվել է նորակառույց պոլիկլինիկայի շենք և վերանվանվել է «Գուգարքի պոլիկլինիկա» 11 ընտանեկան բժշկի գրասենյակ 21787

N 3 պոլիկլինիկա (մեծ.) 1521 թողնել նույն կարգավիճակով 14 ընտանեկան բժշկի գրասենյակ 28000

N 4 պոլիկլինիկա (մեծ.) 560 թողնել նույն կարգավիճակով, տեղափոխել նոր շենք 7 ընտանեկան բժշկի գրասենյակ 15421

N 5 պոլիկլինիկա (խառը) 2919 թողնել նույն կարգավիճակով 15 ընտանեկան բժշկի գրասենյակ 29972

N 3 մանկական պոլիկլինիկա 1400 Համաձայն ՀՀ կառավարության 2001 թ. մայիսի 16-ի N 432 որոշման` միացվել է N 3 մեծահասակների պոլիկլինիկային - 8143

N 4 մանկական պոլիկլինիկա 352 Համաձայն ՀՀ կառավարության 2001 թ. մայիսի 16-ի N 432 որոշման` միացվել է N 4 մեծահասակների պոլիկլինիկային - 4809

N 1 կանանց կոնսուլտացիա 250 Համաձայն ՀՀ կառավարության 2001 թ. մայիսի 16-ի N 432 որոշման` միացվել է N 1 մեծահասակների պոլիկլինիկային - 28500

N 2 կանանց կոնսուլտացիա 508 Համաձայն ՀՀ կառավարության 2001 թ. մայիսի 16-ի N 432 որոշման` մեթոդական հսկողությունը դրվել է N 1 մեծահասակների պոլիկլինիկայի վրա - 24500

Ուռուցքաբանական դիսպանսեր Համաձայն ՀՀ կառավարության 2004 թ. հունվարի 22-ի N 44-Ն որոշման` նախատեսվել է տեղափոխել N 3 մեծահասակների պոլիկլինիկայի շենք - -

Հակատուբերկուլյոզային դիսպանսեր 460 թողնել նույն կարգավիճակով - 116800

Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր 1311 թողնել նույն կարգավիճակով -

Լոռու մարզային մաշկավեներոլոգիական դիսպանսեր 59603 թողնել նույն կարգավիճակով -

Կենտրոնական ստոմատ. պոլիկլինիկա 2280 մասնավորեցվել է - 68000

N 2 ստոմատ. պոլիկլինիկա 360 թողնել նույն կարգավիճակով - 60000

Մանկական ստոմատ. պոլիկլինիկա 362 թողնել նույն կարգավիճակով 44000

Սպիտակի վարչատարածք

Սպիտակի պոլիկլինիկա 1579 թողնել նույն կարգավիճակով 7 ընտանեկան բժշկի գրասենյակ 15083

Սպիտակի մոր և մանկան առողջության կենտրոն 1327 Համաձայն ՀՀ կառավարության 2003 թ. օգոստոսի 21-ի N 1042-Ն որոշման` միացվել է Սպիտակի պոլիկլինիկային - 8031

Մեծ Պարնու ԱԿ 1014 թողնել նույն կարգավիճակով 3 ընտանեկան բժշկի գրասենյակ 6156

Արևաշողի բժշկական ամբուլատորիա - միավորել Սպիտակի պոլիկլինիկային - 3021

Ջրաշենի ԲԱ թողնել նույն կարգավիճակով 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 6815

Շիրակամուտի բժշկական ամբուլատորիա Համաձայն ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 1-ի N 305 որոշման` միացվել է Մեծ Պարնու ԱԿ-ին -

Ստեփանավանի տարածաշրջան

Ստեփանավանի պոլիկլինիկա 1128 թողնել նույն կարգավիճակով 8 ընտանեկան բժշկի գրասենյակ 17456

Ստեփանավանի մանկական պոլիկլինիկա 212 Համաձայն ՀՀ կառավարության 2001 թ. մայիսի 16-ի N 432 որոշման` միավորվել է Ստեփանավանի պոլիկլինիկային -

Ստեփանավանի ստոմատ. պոլիկլինիկա 200 ներկայացնել մասնավորեցման - -

Գյուլագարակի ԲԱ -- միավորել Ստեփանավանի պոլիկլինիկային - 2274

Ալավերդու հակատուբերկուլյոզային դիսպանսեր 168 թողնել նույն կարգավիճակով - -

Ալավերդու ստոմատ. պոլիկլինիկա 434 ներկայացնել մասնավորեցման - -

Ստեփանավանի ստոմատ. պոլիկլինիկա 200 ներկայացնել մասնավորեցման - -

Գյուլագարակի բժշկական ամբուլատորիա 1014 միավորել Ստեփանավանի պոլիկլինիկային - 6156

Կուրթանի բժշկական ամբուլատորիա միավորել Ստեփանավանի պոլիկլինիկային - 155

Գարգառի բժշկական ամբուլատորիա - միավորել Ստեփանավանի պոլիկլինիկային - 2497

Վարդաբլուրի բժշկական ամբուլատորիա - թողնել նույն կարգավիճակով 1 ընտանեկան բժշկի գրասենյակ 1259

Ագարակի բժշկական ամբուլատորիա միավորել Ստեփանավանի պոլիկլինիկային - 2000

Ուռուտի բժշկական ամբուլատորիա միավորել Ստեփանավանի պոլիկլինիկային - 2272

Կաթնաղբյուրի բժշկական ամբուլատորիա միավորել Ստեփանավանի պոլիկլինիկային - 405

Լեջանի բժշկական ամբուլատորիա միավորել Ստեփանավանի պոլիկլինիկային - ---

Ալավերդու տարածաշրջան

Ալավերդու պոլիկլինիկա (մեծահասակների) 4633 թողնել նույն կարգավիճակով 9 ընտանեկան բժշկի գրասենյակ 19594

Ալավերդու մանկական պոլիկլինիկա 504 Համաձայն ՀՀ կառավարության 2001 թ. մայիսի 16-ի N 432 որոշման` միավորվել է Ալավերդու պոլիկլինիկային - 6957

Ալավերդու ստոմատ. պոլիկլինիկա 434 Համաձայն ՀՀ կառավարության 2001 թ. մայիսի 16-ի N 432 որոշման` պետք է ներկայացվի մասնավորեցման - -

Ալավերդու հակա-տուբերկուլյոզային դիսպանսեր 168 թողնել նույն կարգավիճակով - -

Դսեղի առողջության կենտրոն 1000 թողնել նույն կարգավիճակով 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 3421

Ախթալայի առողջության կենտրոն 4640 թողնել նույն կարգավիճակով 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 4372

Շամլուղի բժշկական ամբուլատորիա 346 թողնել նույն կարգավիճակով 1 ընտանեկան բժշկի գրասենյակ 1024

Թումանյանի բժշկական ամբուլատորիա 375 թողնել նույն կարգավիճակով 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 2239

Լորուտի բժշկական ամբուլատորիա - թողնել նույն կարգավիճակով 1 ընտանեկան բժշկի գրասենյակ 1512

Արևածագի բժշկական ամբուլատորիա - միավորել Ալավերդու պոլիկլինիկային - 1187

Օձունի բժշկական ամբուլատորիա - թողնել նույն կարգավիճակով 3 ընտանեկան բժշկի գրասենյակ 5356

Շնողի բժշկական ամբուլատորիա թողնել նույն կարգավիճակով 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 3428

Ճոճկանի բժշկական ամբուլատորիա թողնել նույն կարգավիճակով 1 ընտանեկան բժշկի գրասենյակ 2118

Մեծ Այրումի բժշկական ամբուլատորիա միավորել Ալավերդու պոլիկլինիկային - 1119

Աքորու բժշկական ամբուլատորիա միավորել Ալավերդու պոլիկլինիկային - 2690

Տաշիրի տարածաշրջան

Տաշիրի պոլիկլինիկա 794 թողնել նույն կարգավիճակով 13 ընտանեկան բժշկի գրասենյակ 18476

Տաշիրի մանկական պոլիկլինիկա 160 Համաձայն ՀՀ կառավարության 2001 թ. մայիսի 16-ի N 432 որոշման` միացվել է Տաշիրի մեծահասակների պոլիկլինիկային - 7802

Մեծավանի առողջության կենտրոն 866 թողնել նույն կարգավիճակով 3 ընտանեկան բժշկի գրասենյակ 7203

Գուգարքի տարածաշրջան

Գուգարքի կենտրոնական պոլիկլինիկա 494 Համաձայն ՀՀ կառավարության 2001 թ. մայիսի 16-ի N 432 որոշման` միացվել է Վանաձորի N 2 պոլիկլինիկային և տեղափոխվել է նորակառույց շենք - 4591

Մարգահովտի բժշկական ամբուլատորիա թողնել նույն կարգավիճակով 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 4574

Վահագնիի բժշկական ամբուլատորիա թողնել նույն կարգավիճակով 3 ընտանեկան բժշկի գրասենյակ 6642

Գուգարքի բժշկական ամբուլատորիա միավորել Վանաձորի N 3 պոլիկլինիկային - 6642

Շահումյանի բժշկական ամբուլատորիա միավորել Վանաձորի N 4 պոլիկլինիկային - 2740

Լեռնապատի բժշկական ամբուլատորիա թողնել նույն կարգավիճակով 1 ընտանեկան բժշկի գրասենյակ 2055

Ընդամենը 127

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։