Հոդված 2. Օրենսգրքի 438-րդ հոդվածում՝
Հոդված 2. Օրենսգրքի 438-րդ հոդվածում՝
1) 3.1-ին մասի «անկախ հանձնաժողովի եզրակացությունն» բառերը փոխարինել «պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը կամ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում դատապարտյալի բողոքն» բառերով, իսկ «անկախ հանձնաժողովին և պատիժը կատարող հիմնարկին» բառերը՝ «պրոբացիայի ծառայությանը և քրեակատարողական ծառայությանը» բառերով.
2) 3.2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 3.3-րդ մասի 3-րդ կետի «անկախ հանձնաժողովի ներկայացուցիչը» բառերը փոխարինել «պրոբացիայի ծառայության և քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները» բառերով.
4) 3.5-րդ մասի «անկախ հանձնաժողովի ներկայացուցչի կողմից եզրակացությունը» բառերը փոխարինել «պրոբացիայի ծառայության և քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների կողմից զեկույցները» բառերով.
5) 3.7-րդ մասի «անկախ հանձնաժողով և պատիժը կատարող հիմնարկ» բառերը փոխարինել «պրոբացիայի ծառայություն և քրեակատարողական ծառայություն» բառերով: