ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2018 թվականի N 625-Ա
Հայաստանի Հանրապետության ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հունիսի 6
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունիսի 6-ի N 625-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 1999 թ.
սեպտեմբերի 3-ի N 544-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Միրզոյան - առաջին փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Է. Աղաջանյան - վարչապետի աշխատակազմի ղեկավար
Կ. Բրուտյան - ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար
Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար
Ն. Երիցյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Վասիլյան - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Բադալյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Հ. Քոչարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Սարգսյան - վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
Կ. Առուստամյան - ՀՀ հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծությունների և միջազգային կապերի վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Մկրտչյան -պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան