Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-10-06-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

25 դեկտեմբերի 2014 թվականի N 54

20. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթությունների որոշման կարգին՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. դեկտեմբերի 26

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 25-ի նիստի N 54

արձանագրային որոշման

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույնով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման համար կատարվող ֆինանսական ներդրումների տեղաբաշխման՝ ռազմավարական տարբեր չափորոշիչների վրա հիմնված առաջնահերթությունների որոշման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթությունների որոշման կարգը (այսուհետ՝ Կարգ) կիրառելի է միայն մարզային (տեղական) նշանակության ճանապարհային ցանցի նախագծային լուծում պահանջող պահպանման (հիմնանորոգման) և զարգացման (վերակառուցման և նոր շինարարության) համար:

(2-րդ կետը լրաց. 29.09.16 N 38)

3. Կարգի հիմքում ընկած է որոշումների կայացման բազմաչափանիշային վերլուծության (այսուհետ՝ ԲՉՎ) շրջանակի կիրառությունը, որի սկզբունքների հասկացությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 19.06.2014թ. նիստի N26 արձանագրության 19-րդ կետով հավանության արժանացած հայեցակարգի 7-րդ կետով:

II. ԲԱԶՄԱՉԱՓԱՆԻՇԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿ

4. ԲՉՎ շրջանակը բաղկացած է ՝ չափանիշներից, չափանիշների ցուցիչներից, ցուցիչների միավոր սանդղակներից և չափանիշների կշիռներից:

5. ԲՉՎ շրջանակին ներկայացվող պահանջներն են՝

1) Չափանիշները պետք է լինեն՝ հիմնված ճանապարհային ոլորտի քաղաքականության հիմնական նպատակների վրա, միմյանց չկրկնող և կառավարելի սահմաններում գտնվող քանակով.

2) Չափանիշների ցուցիչները ներդրումների հավանական արդյունավետության չափման համար են, պետք է ունենան գնահատման միջակայքեր և դրանց նկարագրման համար անհրաժեշտ տվյալները պետք լինեն մատչելի և հեշտ հավաքագրվող.

3) Ցուցիչների միավոր սանդղակները ծառայում են տարբեր միավորներով չափված չափանիշները միմյանց հետ համեմատելու համար, ընդ որում, որքան մեծ է ցուցչի արժեքը, այնքան բարձր է գնահատման միավորը.

4) Չափանիշների կշիռները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների՝ կառավարման մասով պետական ճանապարհային մարմնի կողմից, արտահայտում են չափանիշների հարաբերական կարևորությունը միմյանց նկատմամբ և դրանց հանրագումարը պետք է լինի 1 ամբողջ:

6. Որպես չափանիշներ սահմանվում են՝ ճանապարհային կապի բարելավումը, տնտեսական արդյունավետությունը և տարածաշրջանների համաչափ զարգացումը:

7. Ճանապարհային կապի բարելավումը

1) վերաբերում է բնակչությանը դեպի հիվանդանոցներ, կրթօջախներ, շուկաներ, աշխատավայրեր, սպասարկման ծառայություններ, մշակութային և այլ հաստատություններ որակյալ ճանապարհային կապով ապահովմանը.

2) բնորոշվում է «Շահառու բնակչության թիվը» ցուցչով՝ հիմք ընդունելով վարչական ռեգիստրի տվյալները.

3) մյուս երկու չափանիշների նկատմամբ ունի 0.3 կշիռ:

8. Տնտեսական արդյունավետությունը

1) բնորոշվում է «Ներքին շահութաբերության նորմա» ցուցչով, որը որոշվում է տնտեսագիտական վերլուծությամբ.

2) մյուս երկու չափանիշների նկատմամբ ունի 0.4 կշիռ:

9. Տարածաշրջանների համաչափ զարգացումը

1) վերաբերում է ճանապարհների վիճակի բարելավման և զարգացման միջոցով մարզերի միջև տնտեսական և սոցիալական զարգացման առկա տարբերությունները մեղմելուն.

2) բնորոշվում է «Մարզում վիճակի «վատ» գնահատական ունեցող մարզային (տեղական) ճանապարհների կշիռը մարզային (տեղական) ճանապարհային ցանցում» ցուցիչով, որը որոշվում է ճանապարհների ամենամյա ուսումնասիրությամբ.

3) մյուս երկու չափանիշների նկատմամբ ունի 0.3 կշիռ:

(9-րդ կետը խմբ. 29.09.16 N 38)

III. ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ

10. Ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթությունների որոշման ընդհանուր ԲՉՎ շրջանակը բերված է ստորև՝

Գնահատվող չափանիշ Ցուցիչ Միավորների սանդղակ Կշիռ Ճան. 1(«3» x «4») Ճան. 2(«3» x «4») Ճան. ո(«3» x «4»)

1 2 3 4 5 6 7

Ճանապարհային կապի բարելավում Շահառու բնակչության թիվը 0.3

>5000 3

1000-ից 5000 2

< 1000 1

Տնտեսական արդյունավետություն Ներքին շահութաբերության նորմա (EIRR) 0.4

>12% 3

10-ից 12% 2

< 10% 1

Տարածաշրջանների համաչափ զարգացում Մարզում վիճակի «վատ» գնահատական ունեցող մարզային (տեղական) ճանապարհների կշիռը մարզային (տեղական) ճանապարհային ցանցում 0.3

>40% 3

25-ից 40 % 2

<25% 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ 1 ∑ ∑ ∑

(10-րդ կետը փոփ. 29.09.16 N 38)

11. Այն մասնավոր դեպքերում, երբ տնտեսական արդյունավետության նկատմամբ առկա է համապատասխանության որևէ կոնկրետ նախապայման, ինչպիսին է օրինակ, արտաքին աղբյուրներից ֆինանսավորման ծրագրերի դեպքում, ապա միայն տվյալ նախապայմանին բավարարող ճանապարհներն են ընդգրկվում ԲՉՎ շրջանակում՝ մյուս չափանիշների նկատմամբ հետագա գնահատման համար և ԲՉՎ շրջանակը կունենա հետևյալ տեսքը՝

Գնահատվող չափանիշ Ցուցիչ Միավորների սանդղակ Կշիռ Ճան. 1(«3» x «4») Ճան. 2(«3» x «4») Ճան. ո(«3» x «4»)

1 2 3 4 5 6 7

Ճանապարհային կապի բարելավում Շահառու բնակչության թիվը 0.5

>5000 3

1000-ից 5000 2

< 1000 1

Տարածաշրջանների համաչափ զարգացում Մարզում վիճակի «վատ» գնահատական ունեցող մարզային (տեղական) ճանապարհների կշիռը մարզային (տեղական) ճանապարհային ցանցում 0.5

>40% 3

25-ից 40 % 2

<25% 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ 1 ∑ ∑ ∑

(11-րդ կետը փոփ. 29.09.16 N 38)

12. (կետն ուժը կորցրել է 29.09.16 N 38)

13. Առաջնահերթությունը տրվում է առավել բարձր արդյունարար կշռված միավորներ ստացած ճանապարհներին:

14. Եթե գնահատվող ճանապարհները կամ դրանց մի մասը ստանում են հավասար արդյունարար կշռված միավորներ և դա խոչընդոտում է որոշման կայացմանը, ապա անհրաժեշտ է ավելի մանրամասնել ցուցիչների միջակայքերը և միավորների սանդղակները հետևյալ կերպ՝

1) նեղացնել ցուցիչների միջակայքերը՝ ավելացնելով դրանց թիվը,

2) լրացնել միավորների սանդղակը՝ միջակայքերի թվին համապատասխան թվով միավորներով:

15. Այն ճանապարհներին, որոնց պահպանումը և զարգացումը ուղղված է պետության և հասարակության անվտանգության ապահովմանը, արտակարգ իրավիճակների հաղթահարմանը կամ բխում է պետության գերակա այլ շահերից, առաջնահերթությունը կարող է տրվել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ՝ առանց սույն կարգով դրանց առաջնահերթության գնահատման:

16. ԲՉՎ շրջանակը կարող է վերանայվել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների՝ կառավարման մասով պետական ճանապարհային մարմնի առաջարկությամբ՝ ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N264-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական խորհրդակցական մարմնի՝ ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի հավանությամբ:

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 29.09.06 N 38)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։