ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀ
11 մայիսի 2018 թ. N 310-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 58-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 24-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 1-ին ենթակետը՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի փետրվարի 24-ի «Հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության ձևը, լրացման կարգը, հաշվետվության հրապարակման և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 58-Ն հրամանի «Հավելված N 1»-ը և «Հավելված N 2»-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Վ. Հարությունյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի
նախագահի 2018 թվականի մայիսի 11-ի
N 310-Ն հրամանի
«Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի
նախագահի 2017 թվականի փետրվարի
24-ի N 58-Ն հրամանի
Ձև
ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հիմնադրամի հոգաբարձուների
խորհրդի ____ ______________ 20 թ.
որոշմամբ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
«------------------------------------------------------»
հիմնադրամի 20 թ. գործունեության մասին
1. Հիմնադրամի`
1.1 Լրիվ անվանումը
1.2 Գտնվելու վայրը
1.3 Պետական գրանցման համարը
1.4 Պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը
1.5 ՀՎՀՀ-ն
1.6 Հեռախոսը (այդ թվում` բջջային)
1.7 Պաշտոնական ինտերնետային կայքը
1.8 Էլեկտրոնային փոստը
2. Հիմնադրի անուն, ազգանուն կամ անվանում`
3. Հոգաբարձուների խորհրդի անդամների անուն, ազգանուն`
4. Կառավարչի անուն, ազգանուն`
5. Աշխատակազմում ընդգրկված անձանց անուն, ազգանուն`
6. Անձեռնմխելի կապիտալի չափը
7. Անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտ
8. Ֆինանսավորման աղբյուրները`
8.1 Ֆինանսավորումն ըստ խմբերի 8.2 Ծրագրի անվանումը 8.3 Չափը
8.1.1 Պետական և հայմայնքային բյուջեներից դրամական մուտքեր
8.1.2 Իրավաբանական անձանցից դրամական մուտքեր
8.1.3 Ֆիզիկական անձանցից դրամական մուտքեր
9. Հիմնադրի ներդրումը`
9.1 Դրամական միջոցներ 9.2 Գույք
9.2.1 Տեսակը 9.2.2 Արժեքը
10. Նվիրատվությունները/նվիրաբերությունները
10.1 Նվիրատուները/նվիրաբերողներն ըստ խմբերի` 10.2 Նվիրված/նվիրաբերված գույք
10.2.1 Տեսակը 10.2.2 Արժեքը
10.1.1 Հայաստանի Հանրապետություն/համայնքներ
10.1.2 Իրավաբանական անձինք
10.1.3 Ֆիզիկական անձինք
11. Իրականացված ծրագրերը`
11.1 Ծրագրի անվանումը 11.2 Ծախսված գումարը
12. Ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը
13. Կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը
Կից ներկայացվում է աուդիտորական եզրակացությունը` _________________ թերթից:
թերթերի քանակը
Հիմնադրամի տնօրեն __________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
Գլխավոր հաշվապահ __________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի
նախագահի 2017 թվականի
փետրվարի 24-ի N 58-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. Հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) 1-ին կետում լրացվում են հիմնադրամի` լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը, ՀՎՀՀ-ն, հեռախոսը (այդ թվում` բջջային), պաշտոնական ինտերնետային կայքը և էլեկտրոնային փոստը: Եթե հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամը չի ունեցել պաշտոնական կայք, ապա 1.7-րդ ենթակետը կարող է բովանդակել այդ մասին նշում կամ չլրացվել:
2. Հաշվետվության 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը լրացվում են, եթե հաշվետու տարվա ընթացքում այդ կետերում նշված անձինք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից:
3. Հաշվետվության 6-րդ կետում լրացվում է անձեռնմխելի կապիտալի չափը` հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ: Նշված կետը լրացնում են միայն անձեռնմխելի կապիտալով հիմնադրամները:
4. Հաշվետվության 7-րդ կետում լրացվում է անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամտի չափը:
5. Հաշվետվության 8-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆինանսավորման աղբյուրները (ստացված դրամական միջոցների հանրագումարը) ըստ ֆինանսավորումն իրականացրած անձանց խմբերի, ներառյալ՝ անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով տրամադրված դրամական միջոցները: Ընդ որում տվյալ խմբում մի քանի ծրագրերով ֆինանսավորման առկայության դեպքում առանձին տողով նշվում է միայն յուրաքանչյուր ծրագիրը և համապատասխան ֆինանսավորման չափը:
6. Հաշվետվության 9-րդ կետում լրացվում են հիմնադրի կողմից հաշվետու տարվա ընթացքում կատարված (այդ թվում` անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով) ներդրումները: Ընդ որում, դրամական միջոցների դեպքում լրացվում է հանրագումարը, իսկ գույք ներդնելու դեպքում` յուրաքանչյուր գույքի տեսակը և արժեքը:
7. Հաշվետվության 10-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամին կատարած գույքային (բացառությամբ դրամական միջոցների) նվիրատվությունները և նվիրաբերությունները՝ ըստ նվիրատվություն/նվիրաբերություն կատարած անձանց խմբերի, ներառյալ՝ անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով տրամադրված գույքը: Ընդ որում, տվյալ խմբում մի քանի գույքի առկայության դեպքում առանձին տողով նշվում է միայն յուրաքանչյուր գույքի տեսակը և արժեքը:
8. Հաշվետվության 11-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում իրականացված յուրաքանչյուր ծրագրի անվանումը և յուրաքանչյուր ծրագրի համար ծախսված գումարի չափը:
9. Հաշվետվության 12-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում օգտագործված միջոցների ընդհանուր չափը, ներառյալ՝ կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը, պահպանման ծախսերը և այլն:
10. Հաշվետվության 13-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում միայն կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի ընդհանուր չափը:
11. Աուդիտորական եզրակացությունը կցվում է հաշվետվությանը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն ՀՀ դրամը:
12. Հաշվետվությունը ստորագրվում է հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ու գլխավոր հաշվապահի կողմից և հաստատվում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից` նշելով համապատասխան որոշման ամսաթիվը:
13. Եթե հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամը չի գործել, միջոցների հոսքեր չեն եղել, ապա հաշվետվության մեջ արտացոլվում են միայն 1-ին կետում լրացվող տեղեկությունները և կատարվում է նշում այն մասին, որ հիմնադրամը չի գործել, գույք չի օգտագործվել, ծրագրեր չեն իրականացվել, ֆինանսական հոսքեր չեն եղել:
14. Հաշվետվությունը համարվում է թերի, եթե լրացման ենթակա տեղեկության առկայության դեպքում այն չի պարունակում N 1 հավելվածի ձևում նշված տեղեկություններից որևէ մեկը կամ պարունակում է ակնհայտ հակասություններ:
15. Հաշվետվությունը լրացվում է ՀՀ դրամով:»։