Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 273-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

30 մայիսի 2018 թ.

քաղ. Երևան N 191-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 273-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի «էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման (ինքնավար էներգաարտադրող-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի ապրիլի 7-ի N 45-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 273-Ն որոշման 1-ին կետով սահմանված` էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման (ինքնավար էներգաարտադրող-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևում (այսուհետ՝ Պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Պայմանագրի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Առևտրային կանոններ՝ Հանձնաժողովի կողմից հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններ,»,

«7) Հաշվարկային տարի՝ ժամանակահատված, որի գործողությունն սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից և ավարտվում նույն տարվա դեկտեմբերի 31-ին,».

2) Պայմանագրի 1-ին կետի 3-րդ ենթակետում «բայց ոչ ավելի, քան 150 կիլովատտը» բառերից հետո լրացնել «, իսկ արևային էներգիայի կիրառմամբ արտադրողների դեպքում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ մինչև 500 կիլովատտը» բառերը.

3) Պայմանագրում «Հատուցման կարգ» բառերը և դրա բոլոր հոլովաձևերը փոխարինել «Առևտրային կանոններ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.

4) Պայմանագրի N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը վերակնքել ինքնավար էներգաարտադրողների հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման (ինքնավար էներգաարտադրող-բաշխող) պայմանագրերը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և նրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ` Ռ. Նազարյան

Հավելված

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 30-ի N 191-Ն որոշման

«Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի

5-ի N 273-Ն որոշմամբ սահմանված

պայմանագրի օրինակելի ձևի

ԱԿՏ

ՀԱՏՈՒՑՄԱՆ (ՎՃԱՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ինքնավար էներգաարտադրող ______________________________________________________

Բաշխող ___________________________________________________________________________

Հաշվարկային ժամանակահատված __________ 20___ թ. մինչև ___ _______ 20___ թ.

Հաշվարկային տարվա ընթացքում՝

▪ i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին ցերեկային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (Բցաi)՝ _______ կՎտժ,

▪ i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում Ինքնավար էներգաարտադրողի կողմից ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (Իցաi)՝ _______ կՎտժ,

▪ i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին գիշերային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (Բգաi)՝ _______ կՎտժ,

▪ i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում Ինքնավար էներգաարտադրողի կողմից գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (Իգաi)՝ _______ կՎտժ,

▪ (i-1)-րդ Հաշվարկային ժամանակահատվածում ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքը (Էփց(i -1))՝ ____ կՎտժ,

▪ (i-1)-րդ Հաշվարկային ժամանակահատվածում գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքը (Էփգ(i -1))՝ ____ կՎտժ,

▪ i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքը (Էփցi)՝ ______ կՎտժ,

▪ i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքը (Էփգi)՝ _____ կՎտժ,

▪ Ինքնավար էներգաարտադրողի կողմից արտադրված էլեկտրական էներգիայի քանակը (Էա)՝ _______ կՎտժ,

▪ Բաշխողի և Ինքնավար էներգաարտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում ցերեկային ՎԷ փոխհոսքերի տարբերությունը (Էց)՝ _______ կՎտժ,

▪ Բաշխողի և Ինքնավար էներգաարտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում գիշերային ՎԷ փոխհոսքերի տարբերությունը (Էգ)՝ _______ կՎտժ,

▪ Բաշխողի և Ինքնավար էներգաարտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում ՎԷ փոխհոսքերի տարբերությունը (Էտ), (Էտ = Էց + Էգ)՝ _______ կՎտժ,

▪ Հաշվարկային տարվա Հաշվարկային ժամանակահատվածներում «Էփցi» դրական մեծությունների հանրագումարը (Էվց)՝ _______ կՎտժ,

▪ Հաշվարկային տարվա Հաշվարկային ժամանակահատվածներում «Էփցi» դրական մեծությունների հանրագումարը (Էվգ)՝ _______ կՎտժ:

1. Սույն ակտում լրացվող «Էա » մեծության արտացոլումը կրում է զուտ տեղեկատվական բնույթ և չի մասնակցում հատուցման հարաբերություններին:

2. Սույն ակտում «Էց », «Էգ », «Էտ », «Էվց » և «Էվգ » մեծությունները լրացվում են տարեկան մեկ անգամ՝ տարեկան արդյունքներով:

Հիմքը ________________________________________________________________________

_____________________________________________________________________________

Ինքնավար էներգաէներգաարտադրող Բաշխող

__________________________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն: Իրավաբանական

անձի դեպքում՝ պաշտոն) _______________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

_____ ____________ 20 ___ թվական _____ ____________ 20 ___ թվական

Կ.Տ.

(առկայության դեպքում) Կ.Տ.

(առկայության դեպքում)»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։