Հոդված 231.2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը
Հոդված 231.2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը
«1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե՝ 1) վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ 2) վերանայվող դատական ակտը հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած դատական ակտին, կամ 3) ստորադաս դատարանի կողմից դատավարական կամ նյութական իրավունքի խախտման արդյունքում հնարավոր դատական սխալը կարող է առաջացնել ծանր հետևանքներ, կամ 4) առկա են նոր երևան եկած հանգամանքներ»