Հոդված 71. Հարկադիր կատարողի որոշումների պարտադիր լինելը
Հոդված 71. Հարկադիր կատարողի որոշումների պարտադիր լինելը
Հարկադիր կատարողի` իր իրավասության սահմաններում կայացրած որոշումները պարտադիր են բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների և քաղաքացիների համար ու ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:»։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
39. Դիմումատուն բողոք է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի 2009 թվականի օգոստոսի 11-ի վճիռը չկատարելու առնչությամբ՝ հիմնվելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի վրա, որոնց բովանդակությունը հետևյալն է՝