Հոդված 4. Սույն օրենքի գործողության ոլորտը
Հոդված 4. Սույն օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է հետևյալ մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա.
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում.
գ) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների աշխատակազմերում.
գ.1) Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների աշխատակազմերում.
դ) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերում.
ե) Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների, բացառությամբ կենտրոնական բանկի, աշխատակազմերում:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված մարմիններում քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք քաղաքացիական ծառայողներ չեն համարվում:
(4-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-38-Ն, 14.12.04 ՀՕ-30-Ն, լրաց. 02.05.06 ՀՕ-50-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-11-Ն)