Գլուխ 3 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ
Հոդված 13. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու մասին քաղաքացիական ծառայության խորհրդին տեղեկացնելը
Հոդված 13. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու մասին քաղաքացիական ծառայության խորհրդին տեղեկացնելը
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու և սույն օրենքի 12.2-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում նշանակում չկատարվելու դեպքերում աշխատակազմի ղեկավարը, իսկ տեսչական մարմնում՝ այդ մարմնի ղեկավարը եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում է քաղաքացիական ծառայության խորհրդին:
(13-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-30-Ն, լրաց. 07.04.16 ՀՕ-36-Ն)