Հոդված 231.1. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը
Հոդված 231.1. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը
«1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 230-րդ հոդվածի և 231.2-րդ հոդվածի առաջին կետի պահանջներին, կամ բողոքը բերել է այն անձը, որի իրավունքը չի խախտվել:
3. Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ կարող է սահմանել ժամկետ` թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:»
«1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե՝ 1) վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ 2) վերանայվող դատական ակտը հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունված դատական ակտին, կամ 3) ստորադաս դատարանի կողմից դատավարական կամ նյութական իրավունքի խախտման արդյունքում հնարավոր դատական սխալը կարող է առաջացնել ծանր հետևանքներ, կամ 4) առկա են նոր երևան եկած հանգամանքներ:»:
25. 2007 թվականի նոյեմբերի 28-ին փոփոխված և 2008 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած Քաղ. դատ. օր-ի 41-րդ հոդվածն ունի հետևյալ բովանդակությունը.