Հոդված 15. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելը
Հոդված 15. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելը
«1. Օրենքին կամ այլ իրավական ակտերին չհամապատասխանող և քաղաքացու կամ իրավաբանական անձի քաղաքացիական իրավունքները ու օրենքով պաշտպանվող շահերը խախտող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտը դատարանով կարող է ճանաչվել անվավեր:...
2. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածին համապատասխան, որոշում է օրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:»:
Դ. Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (գործում է 1999 թվականի հունվարի 12-ից)
20. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ ուսումնասիրվող ժամանակահատվածում գործող համապատասխան դրույթներն ունեն հետևյալ բովանդակությունը.