Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 136-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունիսի 2018 թվականի N 784-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 136-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաներից բացի 2018 թվականին այլ սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 136-Ա որոշման`

1) վերնագրից և 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել «անհատական» բառը.

2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

2018 թ. հունիսի 15

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հունիսի 15-ի N 784-Ա

«Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2018 թ.

փետրվարի 15-ի N 136-Ա

Կ Ա Զ Մ

ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

- ՀՀ վարչապետ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

- Գյուղատնտեսության նախարար

- Ֆինանսների նախարար

- Տարածքային կառավարման և զարգացման նախարար

- Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

- Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

- Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

- Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ

- Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։