Հոդված 228. Առգրավում և խուզարկություն կատարելու կարգը
Հոդված 228. Առգրավում և խուզարկություն կատարելու կարգը
«1. Քննիչն իրավունք ունի մուտք գործել բնակելի կամ այլ շինություն` խուզարկություն կամ առգրավում կատարելու մասին որոշման հիման վրա:
2. Խուզարկություն կամ առգրավում կատարելուց առաջ քննիչը պարտավոր է անձին, որի մոտ կատարվում է խուզարկություն կամ առգրավում, ծանոթացնել [խուզարկություն կատարելու մասին] որոշմանը: Այդ մասին նրանից վերցվում է ստորագրություն:
3. Խուզարկություն կատարելիս քննիչը կամ մասնագետը կարող է օգտագործել տեխնիկական միջոցներ, որի մասին [տվյալ փաստը] նշվում է խուզարկության արձանագրության մեջ:
4. Քննիչը պարտավոր է ձեռնարկել միջոցներ, որպեսզի չհրապարակվեն առգրավման և խուզարկության փաստը, ինչպես նաև դրանց արդյունքները և խուզարկվողի անձնական կյանքի հանգամանքները:
5. Քննիչն իրավունք ունի խուզարկության կամ առգրավման վայրում գտնվող անձանց արգելել հեռանալու այդ տեղից, ինչպես նաև հաղորդակցություն ունենալու միմյանց և այլ անձանց հետ` մինչև քննչական գործողության ավարտը:
...
7. Խուզարկություն կատարելիս որոշումը ներկայացնելուց և հրապարակելուց հետո քննիչն առաջարկում է հանձնել առգրավման ենթակա առարկաները և փաստաթղթերը կամ թաքնված անձին: Եթե դրանք հանձնվում են կամովին, ապա այդ մասին նշվում է արձանագրության մեջ: Որոնվող առարկաների, փաստաթղթերի կամ թաքնված անձի չհանձնվելու կամ ոչ ամբողջությամբ հանձնվելու դեպքում [այնուհետև] կատարվում է խուզարկություն:
8. Վերցված բոլոր առարկաները և փաստաթղթերը ներկայացվում են քննչական գործողության մասնակիցներին, մանրամասն նկարագրվում են արձանագրության մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում` կնքվում քննիչի կնիքով:
9. Խուզարկություն և առգրավում կատարելիս քննիչն իրավունք ունի բացել փակված շինություններն ու պահեստարանները, եթե դրանց տերը հրաժարվում է կամովին բացել դրանք:»: