Հոդված 13. Օրենքի 18-րդ հոդվածում`
Հոդված 13. Օրենքի 18-րդ հոդվածում`
ա) 1-ին կետից հանել «եթե մասնավորեցման այլ ձևերի կիրառումն աննպատակահարմար է մասնավորեցման գործընթացի կազմակերպական ծախսերի առումով.» բառերը, իսկ «եթե տվյալ պետական գույքի հավանական գնորդը նախօրոք հայտնի է» բառերը փոխարինել «տվյալ գույքի հավանական գնորդին, եթե այն նախօրոք հայտնի է» բառերով.
բ) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Մասնավորեցման ծրագրում ընդգրկված պետական գույքը տվյալ ընկերության աշխատավորական կոլեկտիվին ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու հիմք կարող է հանդիսանալ կոլեկտիվի կողմից լիազորված պետական մարմին ներկայացված հայտը: Հայտի ձևը, ներկայացման, քննարկման և մերժման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
գ) 4-րդ կետից հանել «վարձակալության պայմանագիրը կնքել մինչև 1997 թվականի դեկտեմբերի 15-ը» բառերը.
դ) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5. Պետական գույքը վարձակալներին մասնավորեցնելու հարցը քննարկելու համար հիմք է հանդիսանում լիազորված պետական մարմին ներկայացրած հայտը: Հայտի ձևը և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
ե) 7-րդ կետում «վարձակալից գնելու թույլտվության» բառերը փոխարինել «ուղղակի վաճառքի ձևով վարձակալին մասնավորեցնելու» բառերով.
զ) ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետը: