ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2018 թվականի N 737-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 614-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 614-Ա որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հունիսի 21-ի N 614-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)
Մ. Թանդիլյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Հ. Այվազյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար
Ա. Բաբայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Կ. Թամազյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ս. Զաքարյան - Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Պողոսյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահի գլխավոր խորհրդական (համաձայնությամբ)
Է. Բարսեղյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)
Վ. Պետրոսյան - Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հունիսի 11
Երևան