Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3.

Սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված ֆիզիկական անձինք ազատվում են մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ իրականացրած՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և (կամ) «բ» ենթակետերին համապատասխան ապրանքի մատակարարում համարվող գործարքների համար հաշվարկված և չվճարված տույժերի և տուգանքների վճարումից, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 աշխատանքային օրվա ընթացքում, կամ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարել են հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։