Հոդված 44. Օրենսգրքի 255-րդ հոդվածում՝
Հոդված 44. Օրենսգրքի 255-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 5-րդ կետում՝
ա. «այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև այդ որոշումն անվավեր համարելու մասին դատարանի վճռի ուժի մեջ մտնելու օրն ընդգրկող հարկային տարվա ավարտը» բառերը փոխարինել «այդ փաստը տեղի ունենալու օրը ներառող հարկային տարվա սկզբից, իսկ եթե հարկ վճարողը պետական գրանցում է ստացել կամ հաշվառվել է կամ որպես նոտար նշանակվել է ավելի ուշ, ապա պետական գրանցման կամ հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվանից» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշված որոշումն անվավեր համարելու մասին դատարանի վճռի ուժի մեջ մտնելու դեպքում փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները կրկին համարվում են շրջանառության հարկ վճարողներ՝ այդպիսին համարվելուց դադարելու օրվանից:».
2) 2-րդ մասի «2-րդ և 3-րդ կետերով» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով» բառերով:
(44-րդ հոդվածի 1-ին մասը՝ «այդ փաստը տեղի ունենալու օրը ներառող հարկային տարվա սկզբից» բառակապակցության Օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ ծագած իրավահարաբերությունների վրա տարածելու մասով, ճանաչվել է Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր 14.12.18 ՍԴՈ-1437 որոշմամբ:)