Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 8.1-ին հոդվածում՝
1) վերնագիրը «որոշումը» բառից առաջ լրացնել «եզրակացությունը և իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարի» բառերով.
2) 1-ին մասում՝
ա. առաջին նախադասության «որոշում» բառը փոխարինել «եզրակացություն» բառով,
բ. երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հանրապետական հանձնաժողովի կողմից քաղաքացու դիմումը քննարկելու և դրա վերաբերյալ եզրակացություն կայացնելու ժամկետը չի կարող գերազանցել մեկ ամիսը:».
3) 2-րդ մասի «որոշում» բառը փոխարինել «եզրակացություն» բառով.
4) 3-րդ մասում՝
ա. առաջին նախադասության «որոշմամբ հանրապետական հանձնաժողովը սահմանում է» բառերը փոխարինել «եզրակացության մեջ նշվում են» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Դիմումը մերժելու եզրակացության մեջ նշվում են դիմումը մերժելու հիմքերը:».
5) 4-րդ և 5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Դիմումատուին այլընտրանքային զինվորական ծառայության ուղարկելու մասին եզրակացությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է պաշտպանության նախարարին՝ քաղաքացուն այլընտրանքային զինվորական ծառայության ուղարկելու որոշում կայացնելու համար: Դիմումատուին այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու մասին եզրակացությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարին՝ քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու որոշում կայացնելու համար: Հանրապետական հանձնաժողովի եզրակացություններն ստանալու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, սույն մասում նշված համապատասխան իրավասու պետական կառավարման մարմինների ղեկավարները, հաշվի առնելով Հանրապետական հանձնաժողովի եզրակացությունները, ընդունում են հրաման քաղաքացուն համապատասխան այլընտրանքային ծառայության ուղարկելու կամ քաղաքացու դիմումը մերժելու մասին: Համապատասխան իրավասու պետական կառավարման մարմինները ընդունած հրամանի և հանրապետական հանձնաժողովի եզրակացությունները հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում են դիմումատուին և նրա զինվորական հաշվառման տարածքային զինվորական կոմիսարիատ, հանրապետական հանձնաժողով, ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:
5. Հանրապետական հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա ընդունված՝ իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանները դատական կարգով վիճարկելիս դատարանում հանդես է գալիս իրավասու պետական կառավարման մարմինը:»: