Հոդված 25. Դատական ծառայողի գործունեության գնահատումը
Հոդված 25. Դատական ծառայողի գործունեության գնահատումը
1. Դատական ծառայողի գործունեության գնահատումն իրականացվում է տարին մեկ անգամ իր անմիջական ղեկավարի, իսկ դատավորին կցված դատական ծառայողինը` դատավորի կողմից կազմված՝ դատական ծառայողի տարեկան գործունեության բնութագրի (այսուհետ՝ բնութագիր) հիման վրա:
2. (մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-96-Ն)
3. Գործունեության գնահատման կարգը, չափանիշները և բնութագրի ձևը սահմանում է դատարանների նախագահների խորհուրդը:
4. Դատական ծառայողների գործունեության գնահատման չափանիշները միասնական են բոլոր դատական ծառայողների համար: Դատական ծառայողների գործունեության գնահատումը պետք է լինի օբյեկտիվ, հստակ և սպառիչ գնահատական տա դատական ծառայողի պաշտոնին առաջադրվող բոլոր պահանջների կատարման վերաբերյալ:
(25-րդ հոդվածը փոփ. 21.02.07 ՀՕ-96-Ն)