Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2018-06-30-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

Հոդված 25. Դատական ծառայողի գործունեության գնահատումը

գործել է մինչև 2018-06-30ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 25. Դատական ծառայողի գործունեության գնահատումը

1. Դատական ծառայողի գործունեության գնահատումն իրականացվում է յուրաքանչյուր կիսամյակ իր անմիջական ղեկավարի, իսկ դատավորին կցված դատական ծառայողինը` դատավորի կողմից կազմված՝ դատական ծառայողի կիսամյակային գործունեության բնութագրի (այսուհետ՝ բնութագիր) հիման վրա:

2. (մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-96-Ն)

3. Գործունեության գնահատման կարգը, չափանիշները և բնութագրի ձևը սահմանում է դատարանների նախագահների խորհուրդը:

4. Դատական ծառայողների գործունեության գնահատման չափանիշները միասնական են բոլոր դատական ծառայողների համար: Դատական ծառայողների գործունեության գնահատումը պետք է լինի օբյեկտիվ, հստակ և սպառիչ գնահատական տա դատական ծառայողի պաշտոնին առաջադրվող բոլոր պահանջների կատարման վերաբերյալ:

(25-րդ հոդվածը փոփ. 21.02.07 ՀՕ-96-Ն, 11.06.14 ՀՕ-58-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։