Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 26. Տեղամասային ընտրական հանձնաժողովի՝ քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26. Տեղամասային ընտրական հանձնաժողովի՝ քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների հաշվարկները, կազմում է տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, դրանում նշելով`

1) ընտրական տեղամասում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակում և լրացուցիչ ցուցակներում ընդգրկված մասնակիցների թվերի գումարին.

2) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը.

3) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը (լրացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը).

4) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված համարակալված կտրոնների թիվը (լրացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը).

5) քվեարկության մասնակիցներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների թիվը.

6) քվեարկության մասնակիցներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների թիվը.

7) քվեարկության մասնակիցներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը (սույն մասի 5-րդ և 6-րդ կետերում նշված թվերի գումարը).

8) չօգտագործված համարակալված կտրոնների թիվը.

9) չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը.

10) անվավեր քվեաթերթիկների թիվը.

11) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.

12) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը:

2. Արձանագրության կազմումը և ստորագրումը, տեղամասում դրա հրապարակումը, տեղական հանրաքվեի փաստաթղթերը փաթեթավորելը և ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելը իրականացվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում:

(26-րդ հոդվածը փոփ. 05.12.24 ՀՕ-513-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։