Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածում`
Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բողոքը չի քննարկվում, իսկ բողոքի կապակցությամբ սկսված քննարկումը դադարեցվում է նաև այն դեպքում, երբ բողոքի ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում բարձրացված հարցն ստացել է լուծում, անձը դրանում բարձրացված նույն հարցով դիմել է դատարան, առկա է նույն հարցի վերաբերյալ դատարանի վերջնական դատական ակտ, կամ այն անձը, որի իրավունքների ենթադրյալ խախտմանն առնչվել է բողոքը, մահացել է կամ օրինական ուժի մեջ է մտել նրան անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռը:».
2) 5-րդ մասի «այդ բողոքի քննարկման` օրենքով նախատեսված կարգը» բառերը փոխարինել «Պաշտպանի լիազորությունները և Պաշտպանին դիմելու՝ օրենքով նախատեսված կարգը» բառերով: