Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան պետական տուրք վճարած անձը մինչև տարեկան հերթական տուրքի վճարման ժամկետը կարող է զբաղվել նաև «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրությամբ և իրացմամբ, որից հետո օրենքով սահմանված կարգով պետք է վճարի պետական տուրք՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության իրականացման և մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացման իրավունք ձեռք բերելու համար (այսուհետ՝ հիմնական պետական տուրք):

3. Հիմնական պետական տուրք վճարած անձը մինչև պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը 100 հազար լիտրից (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) ավելի քանակությամբ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820 ծածկագրին դասվող արտադրանքի ներմուծման կամ իրացման իրավունք ձեռք բերելու համար մինչև լրացուցիչ խմբաքանակի ներմուծումը կամ իրացումը վճարում է սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված լրացուցիչ պետական տուրք, ընդ որում լրացուցիչ խմբաքանակի ներմուծումը կամ իրացումը պետք է կատարվի այն իրավունքի գործողության ժամկետում, որի համար վճարվել է հիմնական պետական տուրք:

Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան

2018 թ. հունիսի 28

Երևան

ՀՕ-359-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։