Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 20.1-ին հոդվածում՝

1) 1-ին կետի 5-րդ ենթակետը առաջին սյունակի «դասակարգչի» բառից հետո լրացնել «220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության և իրացման,» բառերով, իսկ նույն ենթակետի «հատապտուղներից» բառից հետո հանել «(բացառությամբ խաղողի)» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին ենթակետով.

«5.1) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության իրականացման և մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացման իրավունք ձեռք բերելու համար:

Արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի իրացված արտադրանքի (բացառությամբ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի) յուրաքանչյուր լիտրի (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ:

Արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի իրացված ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի յուրաքանչյուր լիտրի (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ: տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով

25 դրամ

100 դրամ».

3) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին ենթակետով.

«11.1) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման իրավունք ձեռք բերելու համար:

Ներմուծողի կողմից 100 հազար լիտրից ավելի ներմուծված արտադրանքի (բացառությամբ՝ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի) յուրաքանչյուր լիտրի (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ:

Ներմուծողի կողմից 100 հազար լիտրից ավելի «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծված ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի յուրաքանչյուր լիտրի 100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ: տարեկան բազային

տուրքի 10000-ապատիկի չափով

25 դրամ

100 դրամ».

4) 2-րդ կետի «10-րդ ենթակետում նշված ծանուցման ենթակա գործունեության տեսակի» բառերը փոխարինել «5.1-ին և 10-րդ ենթակետերում նշված ծանուցման ենթակա գործունեության տեսակների» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1. Եթե իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը միաժամանակ իրականացնում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-ին և 1.1-ին կամ 8-րդ և 8.1-ին կետերում նշված գործունեության տեսակները, ապա այդ գործունեության տեսակների իրականացման իրավունք ձեռք բերելու համար վճարում են սույն հոդվածի 1-ին կետի 5-րդ կամ 11-րդ ենթակետով սահմանված բազային տուրքի 15000-ապատիկի չափով տարեկան պետական տուրք։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։