Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-06-30-ից մինչև 2019-08-22։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2019-08-22Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2017 թվականի N 577-Ն

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 15.06.18 N 708-Ն)

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 85-րդ հոդվածով, 89-րդ հոդվածի 6-րդ կետով և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնակարգի 35-րդ կանոնով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ` դատարան) Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչը (այսուհետ՝ ներկայացուցիչ), որին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ:

(1-ին կետը խմբ. 15.06.18 N 708-Ն)

1.1. Ներկայացուցիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով տիրապետում է մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին և անգլերենին կամ ֆրանսերենին:

(1.1-ին կետը լրաց. 15.06.18 N 708-Ն)

2. Սահմանել, որ՝

1) ներկայացուցիչը դատարանում ներկայացնում ու պաշտպանում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, այդ թվում՝ իրականացնում է դատարանի կանոնակարգով կողմին վերապահված բոլոր լիազորությունները, ինչպես նաև վերահսկում է Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված պարտավորեցնող վճիռների և որոշումների կատարման ընթացքը.

2) իր լիազորությունները պատշաճ մակարդակով և արդյունավետ իրականացնելու նպատակով ներկայացուցիչն իրավասու է առաջարկելու իրականացնել դրանց կատարումից բխող անհրաժեշտ միջոցառումներ, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական կազմակերպություններից պահանջել ու ստանալ փաստաթղթեր, տեղեկություններ և այլ անհրաժեշտ օժանդակություն: Նշված մարմինները պարտավոր են ներկայացուցչի նշած ժամկետներում նրան տրամադրել պահանջվող փաստաթղթերը, տեղեկությունները և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն.

3) դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության անընդհատությունն ապահովելու համար ներկայացուցչին կարող է փոխարինել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համապատասխան տեղակալը (այսուհետ` տեղակալ), որին որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` ներկայացուցչի առաջարկությամբ.

4) դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով ներկայացուցչին աջակցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչությունը, որի աշխատանքներն ի պաշտոնե համակարգում է տեղակալը.

5) ներկայացուցիչն իր լիազորությունների իրականացման համար չի վարձատրվում: Ներկայացուցչի գործունեության հետ կապված այլ ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հունիսի 1

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։