Հոդված 13. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների կազմավորումը
Հոդված 13. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների կազմավորումը
1. Կենտրոնական և ընտրատարածքային հանձնաժողովներն են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով կազմավորված համապատասխան ընտրական հանձնաժողովները:
Եթե նույն հարցով միաժամանակ հանրաքվե է անցկացվելու մի քանի համայնքներում, որոնք ընդգրկված են տարբեր ընտրատարածքների կազմում, ապա կենտրոնական հանձնաժողովը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 47 օր առաջ որոշում է այն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որին վերապահվում է լիազորություն կազմակերպելու և անցկացնելու տեղական հանրաքվեն:
Եթե տեղական հանրաքվեն անցկացվում է այնպիսի համայնքում, որն ընդգրկված է մեկից ավելի ընտրատարածքների կազմում, ապա նշված համայնքում տեղական հանրաքվեն կազմակերպում և անցկացնում է տվյալ համայնքում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ կազմակերպող և անցկացնող ընտրական հանձնաժողովը:
2. Տեղամասային հանձնաժողովները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով` տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման համար սահմանված կարգով:
(13-րդ հոդվածը փոփ., խմբ. 28.11.06 ՀՕ-244-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)