Գլուխ 4 · ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ: ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ: ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 21. Տեղական հանրաքվեի ֆինանսավորումը
Հոդված 21. Տեղական հանրաքվեի ֆինանսավորումը
1. Տեղական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման (ներառյալ` ցուցակների կազմման) ծախսերը կատարվում են տեղական բյուջեի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված տեղական հանրաքվեի կազմակերպման և անցկացման (ներառյալ` ցուցակները կազմելը, հանրաքվեի հանձնաժողովների անդամների ուսուցում կազմակերպելը), ինչպես նաև հանձնաժողովների գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով ընտրությունների կազմակերպման և անցկացման ֆինանսավորման կարգին համապատասխան:
(21-րդ հոդվածը փոփ., խմբ. 28.11.06 ՀՕ-244-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)