Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2004 թվականի N 501-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գեղիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 5073.5 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`

ա) 5049.7 հեկտարը, որից` 35.4 հեկտար վարելահող, 4.6 հեկտար բազմամյա տնկարկ, 82.2 հեկտար խոտհարք, 3297 հեկտար արոտ, 1630.5 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) 23 հեկտար այլ հողեր` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` ընդերքի օգտագործման համար.

գ) 0.8 հեկտար այլ հողեր` էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. ապրիլի 20

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

ապրիլի 14-ի N 501-Ն որոշման

Էջ 1, 2

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գեղիի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա` պետական սեփականություն հանդիսացող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները

Տարե-

թիվը Հողերի կատեգորիան

(նպատակային

նշանակությունը) Պայմանական

նշանը Ընդամենը այդ թվում՝

վարելահող բազմամյա

տնկարկներ խոտհարք արոտ այլ

հողեր

2004 թ. Գյուղատնտեսական

նշանակության

Գ

Բնակավայրերի, այդ թվում՝

հասարակական կառուցապատման Բ

Հ

Արդյունաբերության և

ընդերքօգտագործման

Ա

23.0 23.0

Էներգետիկայի, տրանսպորտի,

կապի և կոմունալ ենթակառուցվածքների

օբյեկտների

Կ 0.8 0.8

Ջրային հողեր Ջ

Հատուկ պահպանվող

տարածքներ

Պ

Հատուկ նշանակության հողեր ՀՆ

Ընդամենը 23.8 23.8

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։