«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2004 թվականի N 509-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵՐՁԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 4.7 հեկտար այլ հողեր փոխադրել`
ա) 2 հեկտարը` բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար.
բ) 2.7 հեկտարը` հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա` գերեզմանատան համար:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. ապրիլի 20
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 14-ի N 509-Ն որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵՐՁԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավանի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները
Տարե-
թիվը Հողերի կատեգորիան
(նպատակային
նշանակությունը) Պայմանական
նշանը Ընդամենը այդ թվում՝
վարելահող բազմամյա
տնկարկներ խոտհարք արոտ այլ
հողեր
2004 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ
Բնակավայրերի, այդ թվում՝
հասարակական կառուցապատման Բ 2.0 2.0
Հ
Արդյունաբերության և
ընդերքօգտագործման
Ա
Էներգետիկայի, տրանսպորտի,
կապի և կոմունալ ենթակառուցվածքների
օբյեկտների
Կ
Ջրային հողեր Ջ
Հատուկ պահպանվող տարածքներ Պ 2.7 2.7
Հատուկ նշանակության հողեր ՀՆ
Ընդամենը 4.7 4.7