ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2018 թվականի N 925-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի պլենար հանդիպմանը մասնակցելու նպատակով 2018 թվականի հուլիսի 1-6-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Քրմոյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հուլիսի 10
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հուլիսի 10-ի N 925-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-6-Ը ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ս. Քրմոյան - ՀՀ արդարդատության նախարարի տեղակալ
(պատվիրակության ղեկավար)
Ա. Անափիոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Մ. Գալստյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության
մշակման վարչության հակակոռուպցիոն քաղաքականության
մշակման բաժնի պետ
Ս. Սահակյան - Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի
հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Դ. Մելքոնյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (հուլիսի 2-6-ը)
(համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան