Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԵՎ ՔՐԻՍՏԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ՝ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հուլիսի 2018 թվականի N 926-Ա

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԵՎ ՔՐԻՍՏԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ՝ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 115-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով՝ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և Արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Քրիստինե Գրիգորյանի՝ 2018 թվականի հունիսի 21-23-ը Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ) գործուղման ծախսերը (Արտակ Զեյնալյանի գործուղման գիշերավարձի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի) կատարել 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Արդարադատության նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2018 թ. հուլիսի 10

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։