Անցնել բովանդակությանը

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

9 հուլիսի 2018 թ.

ք. Երևան N 493-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի դրույթով.

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Սպորտ. Ֆուտբոլի գավաթի աշխարհի առաջնություն. Ռուսաստան թեմային նվիրված «ՌՈՒՍԱՍՏԱՆ. 2018. RUSSIA. FIFA WORLD CUP. ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:

2) Սպորտ. Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅ ՄԱՐՄՆԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:

3) Կրոն և մշակույթ. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն. Հայկական առաջին օպերա՝ «Արշակ Բ» 150-ամյակը թեմային նվիրված «Արշակ Բ. Arshak II. Տիգրան Չուխաջյան. Tigran Tchoukhadjian. 150.th anniversary. ամյակ. FIRST ARMENIAN OPERA. ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՊԵՐԱ» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 3 հավելվածի:

2. Գործողության մեջ դնել`

1) Սպորտ. Ֆուտբոլի գավաթի աշխարհի առաջնություն. Ռուսաստան թեմային նվիրված «ՌՈՒՍԱՍՏԱՆ. 2018. RUSSIA. FIFA WORLD CUP. ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» նամականիշը, սահմանելով անվանագինը` 450 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:

2) Սպորտ. Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅ ՄԱՐՄՆԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ» նամականիշը, սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը` 330 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:

3) Կրոն և մշակույթ. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն. Հայկական առաջին օպերա՝ «Արշակ Բ» 150-ամյակը թեմային նվիրված «Արշակ Բ. Arshak II. Տիգրան Չուխաջյան. Tigran Tchoukhadjian. 150.th anniversary. ամյակ. FIRST ARMENIAN OPERA. ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՊԵՐԱ» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:

Նախարար

Ա. Հակոբյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի, կապի և

տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարի 2018 թ. հուլիսի 9-ի

թիվ 493-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի, կապի և

տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարի 2018 թ. հուլիսի 9-ի

թիվ 493-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 3

ՀՀ տրանսպորտի, կապի և

տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարի 2018 թ. հուլիսի 9-ի

թիվ 493-Ն հրամանի

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։