ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2017 թվականի N 368-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԵՐԵՎԱՆԻ ՔԻՄԻԱ-ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՖԻՐՄԱ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԵՐԵՎԱՆԻ ՔԻՄԻԱ-ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՖԻՐՄԱ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. ապրիլի 14
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
ապրիլի 13-ի N 368-Ա որոշման
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի
NN ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արժեքը (դրամ)
1. 2936 22 000 9 Թիամին հ/քլ (վիտ B1) Ф/С42-2412-93 կգ 2500 Չինաստան 80 500 000
2. 2936 25 000 0 Պիրիդօքսին հ/քլ (վիտ B6) ГЕР X изд ст 566 կգ 2500 Չինաստան 77 700 000
3. 2936 26 000 0 Ցիանոկոբալամին (վիտ B12) Ф/С42-2518-94 կգ 20 Չինաստան 50 000 000
4. 2922 49 850 0 Պրոկաին Ф/С42-2709-90 կգ 1000 Չինաստան 29 000 000
5. 2924 29 100 0 Լիդոկաին հ/քլ Ф/С42-2080-91 կգ 300 Չինաստան 5 000 000
6. 2939 59 000 0 Ամինոֆիլին Ф/С42-3212-95 կգ 200 Չինաստան 3 700 000
7. 2934 20 800 0 Ինոզին Ф/С42-2069-83 կգ 200 Չինաստան 2 000 000
8. 2936 22 000 9 Թիամին հ/քլ (վիտ B1) Ф/С42-2412-93 կգ 5000 Չինաստան 161 000 000
9. 2936 25 000 0 Պիրիդօքսին հ/քլ (վիտ B6) ГЕР X изд ст 566 կգ 5000 Չինաստան 155 400 000
10. 2936 26 000 0 Ցիանոկոբալամին (վիտ B12) Ф/С42-2518-94 կգ 50 Չինաստան 125 000 000
11. 2936 27 000 0 Ասկորբինաթթու (վիտ C) Ф/С42-2668-95 կգ 2000 Չինաստան 18 000 000
Ընդամենը 707 300 000
(հավելվածը լրաց., փոփ. 04.07.18 N 745-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան