Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՈՇ ԱՐԵՎԱԴԱՐՁԱՅԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻՑ ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ՝ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-06-01-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 մարտի 2016 թվականի թիվ 20 քաղ. Մոսկվա

ՈՐՈՇ ԱՐԵՎԱԴԱՐՁԱՅԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻՑ ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ՝ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված)՝ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4408 39 850 9 ծածկագրով դասակարգվող որոշ արևադարձային տեսակների փայտանյութից անտառանյութի առանձին տեսակների համար ՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ 2016 թվականի հունիսի 1-ից մինչև 2019 թվականի մայիսի 31-ը ներառյալ։

2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) 13С ծանոթագրության մեջ «մինչև 31.05.2016-ը ներառյալ» բառերը փոխարինել «մինչև 31.05.2019-ը ներառյալ» բառերով։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վ. Օ. Նիկիշինային՝ ապահովել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք սույն Որոշման 1-ին կետում նշված ապրանքի ներմուծման դիտանցումն անցկացնելը, և անհրաժեշտության դեպքում սույն Որոշման 1-ին կետում նշված ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի գործողության ժամկետը երկարաձգելու մասին հարցը ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստի քննարկմանը։

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունիսի 1-ից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։