Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունիսի 2018 թվականի N 758-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Պատանի հրշեջ-փրկարարների 16-րդ հավաք-մրցույթին մասնակցելու նպատակով 2018 թվականի հուլիսի 11-20-ը Բելառուսի Հանրապետություն (Գոմել) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության` Բելառուսի Հանրապետություն (Գոմել) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

2018 թ. հունիսի 11

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հունիսի 11-ի N 758-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Սարգսյան - Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության առաջին բաժնի պետ, պատվիրակության ղեկավար

Ա. Գևորգյան - Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ, մարզիչ

Հ. Վարդումյան - Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 16-րդ ջոկատի հրամանատար, դաստիարակ

Դ. Հովակիմյան - Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի քոլեջի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Ա. Շավարշյան - Երևան քաղաքի թիվ 154 դպրոցի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Է. Թոռչյան - Երևան քաղաքի Շենգավիթի 131 ավագ դպրոցի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Է. Մարտիրոսյան - Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ ավագ դպրոցի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Ա. Մաղաքյան - ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Ա. Նալբանդյան - Երևան քաղաքի «Քվանտ» վարժարանի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Տ. Գալոյան - ՀՀ Շիրակի մարզի Արթիկի Վիտյա Այվազյանի անվան միջնակարգ դպրոցի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 02.07.18 N 901-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։