ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2018 թվականի N 776-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 536-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ՖԱՐՄԱՏԵՔ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 536-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) հավելվածը 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20-29-րդ կետերով.
« 20. 3921906000 Պոլիմերային թաղանթ PET/AL/PE պլաստմասսայե սալիկներ, թաղանթ, ժապավեն և այլ, համամիացման նյութերից կգ 4000 Չինաստան 10200000
21. 3923301090 Պլաստմասսայե սրվակներ (հավաքածու) ապրանքների փոխադրման կամ փաթեթավորման համար նախատեսված արտադրանք` պլաստմասսայից. պլաստմասսայե խցաններ, կափույրներ, կափարիչներ և այլ փակման միջոցներ՝ պլաստմասսայից, այլ կգ 5000 Թայվան 24200000
22. 3923301090 Պլաստմասսայե սրվակներ, կաթոցիչներ, խցաններ ապրանքների փոխադրման կամ փաթեթավորման համար նախատեսված արտադրանք` պլաստմասսայից. պլաստ-մասսայե խցաններ, կափույրներ, կափարիչներ և այլ փակման միջոցներ՝ պլաստմասսայից, այլ կգ 5000 Հունաստան 22200000
23. 1702305000 Գլյուկոզա մոնոհիդրատ սպիտակ բյուրեղային փոշի, ագլոմերացված կամ ոչ ագլոմերացված կգ 5000 Ֆրանսիա 7240000
24. 3913900000 Դեքստրան 40 առաջնային վիճակում գտնվող բնական պոլիմերներ (օրինակ` ալգինաթթու) կամ մոդիֆիկացված բնական պոլիմերներ (օրինակ` կարծրացած սպիտակուցներ, բնական կաուչուկի քիմիական ածանցյալներ) կգ 1500 Չինաստան 27000000
25․ 3913900000 Դեքստրան 70 առաջնային վիճակում գտնվող բնական պոլիմերներ (օրինակ` ալգինաթթու) կամ մոդիֆիկացված բնական պոլիմերներ (օրինակ` կարծրացած սպիտակուցներ, բնական կաուչուկի քիմիական ածանցյալներ) կգ 600 Չինաստան 14400000
26․ 2501009900 Նատրիումի քլորիդ կպչունությանը խոչընդոտող հավելումներ պարունակող կամ չպարունակող, ջրում լուծված կամ չլուծված աղ (ներառյալ սեղանի և դենատուրացված), ծովային ջուր կգ 30000 Ավստրիա 16092000
27․ 2905430000 Մանիտոլ մանիտ կգ 2000 Ֆրանսիա 8560000
28. 3505105000 Հիդրոքսիէթիլ օսլա պարզ կամ բարդ եթերի վերածված օսլաներ կգ 800 Չինաստան 24960000
29. 2922498500 Պրոկաին հիդրոքլորիդ ամինոմիացություններ, որոնք ներառում են թթվածին պարունակող ֆունկցիոնալ խումբ (ամինոսպիրտեր), բացառությամբ այն միացությունների, որոնք պարունակում են մեկ տիպից ավելի թթվածին պարունակող ֆունկցիոնալ խումբ, դրանց աղերը կգ 50 Չինաստան 1465000
»:
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «1 166 476 974» թիվը փոխարինել «1 322 793 974» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հուլիսի 13
Երևան