ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2018 թվականի N 999-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 58-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 26-ի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 58-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հուլիսի 20
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հուլիսի 20-ի N 999-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հունվարի 26-ի N 58-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Մինասյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հ. Արշակյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ
Ա. Ավանեսյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
Ա. Հայրապետյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ռ. Մակարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Ասլանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետ
Է. Ավետյան - ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն
Դ. Հարությունյան - «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Ավակ Ավակյան - Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան