ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հուլիսի 2018 թվականի N 25-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը՝
1. «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում նոր պղնձաձուլարանի կառուցման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նախապատրաստման աշխատանքներին պետական աջակցության ապահովման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ը, ծրագրի նախապատրաստական աշխատանքների իրականացման ընթացքի մասին ներկայացնել գրավոր տեղեկատվություն։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ
Տ. Ավինյան
2018 թ. հուլիսի 12
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2018 թ.
հուլիսի 12-ի N 25-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» փակ բաժնետիրական ընկերության ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՊՂՆՁԱՁՈՒԼԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Սիսեռյան - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար
(աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Ավանեսյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
Գ. Սանոսյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Վ. Գևորգյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների
նախարարի տեղակալ
Կ. Ղազարյան - «Վալլեքս» խմբի ընկերությունների պղնձի ծրագրի ղեկավար
(համաձայնությամբ)
Ա. Եգանյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության
աշխատակազմի ճյուղային տնտեսական քաղաքականության
վարչության պետ (աշխատանքային խմբի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ
Տ. Ավինյան