Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀՀ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2018 թվականի N 1002-Ա

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրից բխող պետական մարմինների աշխատանքները կազմակերպելու նպատակով՝

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրից բխող պետական մարմինների աշխատանքները կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրից բխող պետական մարմինների աշխատանքները կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովը՝

1) կազմակերպում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.

2) նախապես քննարկում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի և խորհրդի նիստերի օրակարգում ներառված հարցերը և դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի օրակարգում ներառված հարցերը և դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, ըստ անհրաժեշտության կարող է քննարկել նաև Եվրասիական տնտեսական միությանն առնչվող այլ հարցեր.

3) դիտարկում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 24-րդ հոդվածով սահմանված Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից նորմատիվ իրավական բնույթի ակտերը գործողության մեջ դնելու՝ պետական կառավարման համակարգի մարմինների կողմից կատարված աշխատանքները:

3. «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրից բխող պետական մարմինների աշխատանքները կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ կոլեգիայի ու խորհրդի նիստերի և Եվրասիական միջկառավարական խորհրդի ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի հաճախականությունը:

4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` նախապես «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրից բխող պետական մարմինների աշխատանքները կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել սույն որոշման 2-րդ կետում նշված հարցերին վերաբերող ծրագրերը, հանդիպումները, միջոցառումները և ստորագրվելիք ու հաստատվելիք փաստաթղթերը, իսկ հանձնաժողովի նախագահի կողմից հրավերի դեպքում ապահովել մասնակցություն հանձնաժողովի նիստերի աշխատանքներին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2018 թ. հուլիսի 23

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հուլիսի 23-ի N 1002-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Շ. Քոչարյան - Արտաքին գործերի նախարարի տեղակալ

Վ. Քոչարյան - Արդարադատության նախարարի տեղակալ

Ա. Բաբայան - Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Ա. Պողոսյան - Ֆինանսների նախարարի տեղակալ

Տ. Արզումանյան - Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ

Ա. Հարությունյան - Գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Ա. Փամբուխչյան - Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

Ա. Մանուկյան - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

Մ. Փաշայան - Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Ա. Ավանեսյան - Առողջապահության նախարարի տեղակալ

Վ. Տերտերյան - Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ

Ի. Ղափլանյան - Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

Ա. Սաֆյան - Վիճակագրական կոմիտեի խորհրդի անդամ

Գ. Ավետիսյան - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

Կ. Փոլադյան - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Ա. Դարբինյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Ա. Բաղդասարյան - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Լ. Ավետիսյան - «ԷԿԵՆԳ» ՓԲԸ տնօրեն (համաձայնությամբ)

Լ. Թումյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի Միջազգային տնտեսական ինտեգրման վարչության պետի պաշտոնակատար (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։