Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

18 հուլիսի 2018 թ.

քաղ. Երևան N 288-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 13-ի «Հատուկ ծառայությունների կամ ծառայության կոդերի զբաղեցման կանոնները սահմանելու մասին» N 210-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի՝ հատուկ ծառայությունների կամ ծառայության կոդերի զբաղեցման կանոնների՝

1) 3-րդ կետում «տեղանքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, եթե օպերատիվ արձագանքման ծառայությունն իրականացվում է կենտրոնացված եղանակով» բառերը.

2) 4-րդ կետում «զանգերի» բառից հետո լրացնել «և Կոդից ուղարկվող կարճ հաղորդագրությունների (SMS)» բառերը.

3) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Սույն կետում նշված Կոդը կարող է գործարկվել նաև տվյալ Կոդը հայցող պետական կառույցի նախընտրած հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցի օպերատորի կողմից՝ սույն կետով սահմանված պահանջների պահպանմամբ։».

4) 6-րդ կետում «հաղորդակցության» բառից հետո լրացնել «ամրակցված» բառը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահի տեղակալ Մ. Սողոմոնյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։